Վարչապետի պաշտոնակատար, դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ընտրությունները լուսաբանելու համար Հայաստան ժամանած արտասահմանցի լրագրողներին:
«Մենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերն ենք և որևէ մեկի ազդեցության տակ չենք», - ըստ Associated Press լրատվական գործակալության, ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի արտաքին առաջնահերթության մասին հարցին:
Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ է համագործակցում: «Դա վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, այդ թվում՝ Կոսովոյում և Աֆղանստանում, մենք կշարունակենք այդ համագործակցությունը, բայց չենք ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին», - հայտարարել է Փաշինյանը: