ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը ֆուռերի և կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: