Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է․ ՀՔԾ

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Վերաքննիչ դատարանն այսօր որոշել է անփոփոխ թողնել Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի որոշումը: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: