Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Զրույցի ընթացքում քննարկումները ծավալվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ակտիվ բանակցությունների շարունակման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ», - «ԱզեթԹԱջ» լրատվական գործակալությանը ասել է Հաջիևը:
Նրա փոխանցմամբ՝ երկու պետությունների ղեկավարները զրույցի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման հարցը:
Հայկական կողմը առայժմ չի հաղորդում Փաշինյան-Ալիև զրույցի մասին: