Գյումրիում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված նամականիշը

Գյումրիում այսօր մարվեց և շրջանառության մեջ դրվեց 1988 թվականի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված նամականիշը։

Նամականիշը մարեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը։

Նամականիշի անվանական արժեքը 230 դրամ է, այն տպագրված է Ֆրանսիայում։ Նամականիշի վրա պատկերված են երկրաշարժից ավերված շենքեր։

Արարողությունից հետո Գյումրիում մեկնարկեց Հայաստանի կառավարության արտագնա արտահերթ նիստը։