«Ազատության» հայկական ծառայությունը ճանաչվել է լավագույնը «Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանի» 2018թ. լեզվական ծառայությունների շարքում՝ Հայաստանում տեղի ունեցած գարնանային ցույցերի լուսաբանման համար։
«Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանը» (RFE/RL) անկախ լրատվական կազմակերպություն է, որը Հեռարձակման կառավարման խորհրդի միջոցով դրամաշնորհ է ստանում ԱՄՆ Կոնգրեսից: Ըստ ԱՄՆ օրենսդրության, RFE/RL-ը պարտավոր է փաստական, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվություն մատուցել իր լսարանին: ԱՄՆ Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում Հեռարձակման կառավարման խորհրդի գործադիր տնօրենը, իրավունք չունեն որևէ կերպ միջամտել RFE/RL-ի լուսաբանմանը: Մեր առաքելությունն է նպաստել ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացմանը և մեր լսարանին տրամադրել այն, ինչ շատերի համար անհասանելի է՝ չգրաքննվող լրատվություն, պատասխանատու քննարկում և բաց բանավեճ: Մենք գործում ենք 23 երկրներում՝ 25 լեզուներով:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, որի կենտրոնակայանը Պրահայում է, երևանյան բյուրոյում ունենալով երեք տասնյակից ավելի թղթակիցներ, Հայաստանում ամենամեծ թղթակցական ցանցն ունեցող միջազգային լրատվամիջոցն է: