Սիսիանում, դեկտեմբերի 5-ին պայմանագրային չորս զինծառայողներ մնացել էին ձնահյուսի տակ։ Այդ մասին այսօր «Ազատության»-ը փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ երեքին հաջողվել է գտնել։
«Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում։ Նրանք ձնահյուսի տակ էին մնացել մարտական հերթափոխի անցկացման ընթացքում», - ասաց Հովհաննիսյանը:
Ըստ ՊՆ խոսնակի, հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: