Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի նախագահությամբ արարողություն Մայր Աթոռում, արխիվ

Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թվականի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Արարողության սկիզբը` ժամը 11-ին, փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: