Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակը Վաշինգտոնի դաշնային դատարանին հորդորել է չազատազրկել անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին, քանի որ նա լուրջ համագործակցում է հետաքննության հետ՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով: Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր, երբ Ֆլինը իրեն մեղավոր է ճանաչել, նա 19 անգամ ցուցմունք է տվել, ինչպես նաև օգնել այլ դրվագների հետաքննությանը:
Ակնկալվում է, որ Մայքլ Ֆլինի գործով դատարանը վճիռ կկայացնի երկու շաբաթից:
Նա իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ ստել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ իր և Ռուսաստանի դեսպանի միջև կայացած զրույցների մասին:
Մայքլ Ֆլինը ընդամենը 24 օր աշխատեց անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի պաշտոնում: Նա ստիպված հրաժարական տվեց բացահայտված սկանդալի պատճառով: