Ըստ ռուսական մամուլի՝ ՊՆ-ն արգելել է հրթիռային "Бал-Э" համակարգերի վաճառքը Ադրբեջանին

Ռուսաստանյան մամուլի մի շարք հրապարակումների համաձայն` Ադրբեջանը ցանկացել է ձեռք բերել հրթիռային "Бал-Э" համակարգեր, որոնք նախատեսված են առափնյա պաշտպանության համար: Ըստ հրապարակումների՝ Ադրբեջանը արդեն պայմանագիր էր կնքել այդ համակարգերը արտադրող ռուսական ընկերության հետ, սակայն գործարքը չեղարկվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության բացասական եզրակացության պատճառով: Պաշտպանության նախարարությունը գտել է, որ այդ համակարգերի վաճառքը Ադրբեջանին պոտենցիալ սպառնալիք է Կասպից ծովի ռուսական նավերի համար:

Ռուսաստանից բացի "Бал-Э" համակարգերը ունեն միայն Վիետնամի զինված ուժերը: