Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները

Հայաստան - Ընտրացուցակներ ընտրական տեղամասում, արխիվ

Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում Հայաստանի ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի։ Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը: