Այսօր առավոտյան Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում հանդիպել է Հայաստանի արտաքին գործոց նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Զրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ընդգծվել է դրանք վստահելի, ամբողջական և թափանցիկ անցկացնելու անհրաժեշտությունը:
Մոգերինին և Մնացականյանը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության հարցերը:
Բացի այդ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատուն և Հայաստանի արտաքին գործոց նախարարի պաշտոնակատարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կագրագորվան շուրջ:
Մոգերինին և Մնացականյանը քննարկել են նաև միջազգային թեմաներ, այդ թվում Իրանի միջուկային խնդրին և Սիրիայի հակամարտությանն առնչվող հարցեր: