Դեկտեմբերի 5-ին Միլանում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպման փաստը հաստատում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։
Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում։