Թուրքական դատարանը ուժի մեջ է թողեց քրդամետ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սելահաթդին Դեմիրթաշի նախնական կալանքը: Նման որոշում է կայացվում է Եվրամիության առաջնորդների՝ Դեմիրթաշին անհապաղ ազատ արձակելու կոչերի ֆոնին:
Մոտ տասն օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Դեմիրթաշի նախնական կալանքը, որը ձգվում է ամիսներ, արդարացված չէ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին անցյալ շաբաթ Անկարա կատարած այցի ընթացքում նույնպես կոչ է արել ազատ արձակել ազգությամբ քուրդ ընդդիմադիր գործչին, ով քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեղադրանքով 2016 թվականից գտնվում է անազատության մեջ: