Բակո Սահակյանը ձմեռային զորակոչ և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը 2019 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ըստ այսօր ստորագրված հրամանագրի` 2019 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2019 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Հրամանագրի տեքստը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։