Մերկելի օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը Արգենտինայի ճանապարհին չնախատեսված վայրէջք է կատարել Քյոլնում:

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ վայրէջքի պատճառը օդանավի տեխնիկական անսարքությունն է, որն առաջացել է մեկնումից մեկ ժամ անց:

Նշվում է, որ Մերկելը թռիչքը կշարունակի այլ օդանավով: Գերմանական կառավարության ղեկավարը Բուենոս Այրեսում կմասնակցի Մեծ քսանյակի գագաթնաժողովին: