Հորդառատ անձրևների պատճառով Սիդնեյում ջրհեղեղներ են

Ավստրալիայում հորդառատ անձրևները Սիդնեյում ջրհեղեղների պատճառ են դարձել:

Մեկ մարդ է զոհվել՝ նա ուժեղ անձրևի պատճառով վթարի է ենթարկվել:

Հիվանդանոցների տվյալներով՝ մոտավորապես մեկ տասնյակ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով: Երկու ոստիկաններ լուրջ վնասվածքներ են ստացել, երբ տապալված ծառը ընկել է նրանց վրա:

Անձրևներից բացի նաև ուժեղ քամիներ են: Հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրամատակարարման: Ավտոճանապարհները ողողված են ջրով, օդանավակայանում մեկ թռիչքուղի է գործում, տասնյակ թռիչքներ հետաձգվել են:

Իշխանությունները մարդկանց հորդորում են մնալ տներում:

Վերջին 100 տարվա մեջ Սիդնեյը նման փոթորիկ չէր տեսել: