Նախագահը ստորագրել է 2019-ի պետբյուջեի նախագիծը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Ազգային ժողովը հաջորդ տարվա պետբյուջեին հավանություն տվեց նոյեմբերի 22-ին:

2019-ի նախագծով, մասնավորապես, բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 151.5 միլիարդ դրամ, որից 54 միլիոն դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին, մնացածը՝ արտաքին: Պետական պարտքի սպասարկմանը 2019-ին կտրամադրվի 357 միլիարդ դրամ։