ՀՅԴ-ն ընտրապայքարը կսկսի Արամ Մանուկյանի արձանի մոտից

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան, արխիվ

ՀՅ Դաշնակցությունն իր ընտրապայքարը կսկսի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից։

«Նոյեմբերի 26-ին, ժամը 18-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ արձանի մոտ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսում է իր ընտրապայքարը: Հանուն մեր ծրագրերի, հանուն Հայաստանի ու հայության,միշտ հավատարիմ հողին ու հային», - ասված է հաղորդագրությունում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅ Դաշնակցության ցուցակը գլխավորում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նշենք, որ քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։