«Մենք»-ը քարոզարշավը կսկսի Տավուշի մարզից

Արամ Սարգսյան, արխիվ

«Մենք» դաշինքը նախընտրական քարոզարշավը կմեկնարկի Տավուշի մարզից:

Ըստ դաշինքի լրատվական ծառայության, «Մենք»-ի անդամները վաղը ժամը 13։00-ին կլինեն Նոյեմբերյանում, ապա Աչաջուրում, Իջևանում, Դիլիջանում։

Կլինեն նաև միջհամայնքային կանգառներ:

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից կազմված «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, նրան հաջորդում է «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է վաղը՝ նոյեմբերի 26-ին։ Քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։