«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ երևանյան քարոզարշավը կսկսի վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10։30-ին Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի մոտակայքից։
ԼՀԿ-ն հիշեցնում է, որ քարոզարշավ է իրականացնում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։
«Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը», - ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ից կմեկնարկի քարոզարշավը և կտևի 12 օր, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ՝ ինը կուսակցություն և երկու դաշինք:
«Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։