Պրահայում շարունակվում են ցույցերը վարչապետի հրաժարականի պահանջով

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել, երբ խորհրդարանին չի հաջողվել անվստահության քվե տալ վարչապետ Անդրեյ Բաբիշին:

Ցուցարարները շարունակում են պահանջել կառավարության ղեկավարի հրաժարականը։ Բաբիշը կասկածվում է Եվրամիության ֆինանսական միջոցների յուրացման մեջ:

Մինչ իրավապահները հետաքննում էին գործը, ներքաղաքական նոր սկանդալ է ծագել վարչապետի որդու մասնակցությամբ: Seznam.cz պարբերականի հետ զրույցում Բաբիշի կրտսեր որդին անկախ իր կամքից պատմել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ կատարած իր այցի մասին, ասելով, որ Ղրիմ գնալու պատճառը հոր նկատմամբ տարվող իրավապահների հետաքննության շրջանակներում «հնարավոր հարցաքննությունից խուսափելն էր»:

Վարչապետը Բաբիշը պնդում է, որ որդին, ով հոր խոսքերով տառապում է շիզոֆրենիայով, Ղրիմ է մեկնել «ինքնակամ»:

Նոյեմբերի 15-ին Չեխիայի Սենատի Վերին պալատը հայտարարել է, որ մինչեւ կոռուպցիոն գործի հետաքննության ավարտը Բաբիշի աշխատանքը երկրի ղեկավարի պաշտոնում անընդունելի է Բաբիշը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: