Չավուշօղլու. Մոգերինիի հայտարարությունները անընդունելի են

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Մոգերինիի հայտարարությունները անընդունելի են», - CNN Turk հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այդպիսով հակադարձել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի գլխավոր պատասխանատուի՝ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որոնցում Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա օրենքի գերակայության սկզբունքին: Նա նաև հույս էր հայտնել, որ Թուրքիայի ամենահայտնի քուրդ քաղաքական գործիչ Սելահեթդին Դեմիրթաշը մոտ ապագայում ազատ կարձակվի բանտից:

Ավելի վաղ Դեմիրթաշի հարցով վճիռ էր կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ընդգծելով, որ նրա նախնական կալանքի «բոլոր ողջամիտ ժամկետները սպառվել են»:

Թուրքիայի քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Սելահեթդին Դեմիրթաշը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերին: