Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռակա կարգով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով:
Ըստ քննչական մարմնի՝ 2005-ին ոստիկանությունը Թբիլիսիում կանգնեցրել է նախկին պատգամավորին, հանել նրան մեքենայից և ծեծի ենթարկել:
Ինքը Գելաշվիլին հայտարարել է, որ իր վրա հարձակումը կազմակերպել է անձամբ Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին առաջնորդը հայրենիքում մեղադրվում է մի շարք այլ հանցանքներում ևս՝ պաշտոնեական դիրքի չարաշահումից մինչև ցույցեր ցրելը:
Ինքը՝ ներկայումս ընդդիմության առաջնորդ Սաակաշվիլին, հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական: