Հայտնի է դարձել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախընտրական դաշինքի կարգախոսը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»:
Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ասելով, որ այն տարիներ շարունակ եղել է «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրում և ուրախ են, որ այն կարող են արդեն ներկայացնել հանրությանը:
Հարցին, թե ավելի վաղ քննարկվում էր «Նիկոլ վարչապետ» կարգախոսը, ինչո՞ւ դա չընտրվեց, Նազարյանը պատասխանեց, որ դա քննարկվել է որպես տարբերակ, սակայն հաստատվել է վերոհիշյալ կարգախոսը: