Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արագածոտնի մարզ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ։ Այդ մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա տեղեկացրել է, որ Աշտարակի կենտրոնական հրապարակում կհանդիպի աշտարակցիների հետ, ապա Ապարանի կենտրոնական հրապարակում՝ ապարանցիների հետ:

Նշենք, որ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում էր։