Կատալոնիայի երկրամասի մայրաքաղաք Բարսելոնայի մոտակայքում վթարի է ենթարկվել Տերրասա ավանից Մանրեսա մեկնող ուղևորատար գնացքը:
Զոհվել է 1 մարդ, առնվազն 44 մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել:
Գնացքը շեղվել է ռելսերից, քանի որ վերջին օրերին տեղած հորդառատ անձրևները վնասել են երկաթուղային ճանապարհը: Այդ մասին հայտնել է գնացքները շահագործող Ադիֆ ընկերությունը: