Փոխվել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանը

Տեսարան Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատից, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Վլադիմիր Բադալյանին Թուրքմենստանում և Տաջիկստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու և Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի դեսպան նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:

Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: