Միլորադ Դոդիկը՝ Բոսնիայի եռանախագահության նախագահ

Բոսնիացի սերբերի նախագահ Միլորադ Դոդիկ, արխիվ

Սերբ ազգայնական Միլորադ Դոդիկն ընտրվել է Բոսնիա և Հերցեգովինայի եռանախագահության նախագահ:

Այդ պաշտոնը ութամսյա ժամկետով հերթագայության սկզբունքով ստանձնում են Բոսնիա-Հերցեգովինայի բոսնիացի մահմեդականների, բոսնիացի սերբերի և բոսնիացի խորվաթների ներկայացուցիչները:

Ռուսամետ քաղաքական գործիչ համարվող Դոդիկը գտնվում է ամերիկացիների կազմած պատժամիջոցների ցանկում:

Նրա պաշտոնամուտի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում:

Այսօր տեղի կունենան նաև բոսնիացի մահմեդական համանախագահ Սեֆիկ Ջաֆերովիչի և բոսնիացի խորվաթ համանախագահ Զելկո Կոսմիչի երդման արարողությունները:

Բոսնիա և Հերցեգովինայի բնակիչները չեն ենթադրում, որ համանախագահի պաշտոնում Դոդիկի ընտրությամբ երկրի վարած արտաքին կամ ներքին քաղաքականությունում տեղի կունենան լուրջ փոփոխություններ:

Բոսնիացի սերբերի և բոսնիացի մահմեդականների հարաբերությունները լարված են դեռ 1995 թվականին Միացյալ Նահանգների միջնորդությամբ Դեյթոնի պայմանագիրը կնքելուց հետո:

Այսօր, ըստ վերլուծաբանների, Բոսնիա-Հերցեգովինան հայտնվել է խաչմերուկում և պետք է ընտրություն կատարի ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ ինտեգրումը խորացնելու կամ այդ գործընթացից հրաժարվելու միջև: