ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը գրավեց խմբում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Մակեդոնիայի հետ խաղում, որում հաղթեցին 4:0 հաշվով, Երևան, 16-ը հոկտեմբերի, 2018թ․

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի վերջին՝ վեցերորդ տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի թիմի հետ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ավարտեց ոչ-ոքի՝ 2:2, և երկրորդ տեղը գրավեց D լիգայի չորրորդ խմբում:

Երկուշաբթի ուշ երեկոյան Վադուցում կայացած խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց Սարգիս Ադամյանը, այնուհետև Մարսել Բյուչելի (44-րդ րոպե) և Նիկոլաս Հասլերի (47-րդ րոպե) գոլերից հետո դաշտի տերերը առաջ անցան հաշվի մեջ, իսկ 85-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը հավասարեցրեց այն:

Խմբային փուլում Հայաստանի ընտրանին վաստակեց 10 միավոր՝ 5 միավորով ետ մնալով խմբի հաղթող Մակեդոնիայի հավաքականից, որը կշարունակի պայքարը հաջորդ փուլերում, ինչպես նաև կանցնի ավելի բարձր՝ C լիգա:

Մրցաշարի կիսաեզրափակիչ, երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն հաջորդ տարվա հունիսին: