Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Ստամբուլ` իր թուրք պաշտոնակից Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ մասնակցելով «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացման արարողությանը:
«Մենք ակնկալում ենք, որ «Թուրքական հոսքով» գազի առաջին մատակարարումները կիրականացվեն արդեն 2019 թվականին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Խողովակաշարի ստորջրյա հատվածի բացման արարողության ավարտին երկու երկրների նախագահները ժամանել են Ստամբուլի կենտրոնում գտնվող «Յըլդըզ» պալատ, որտեղ մեկնարկել են Պուտինի և Էրդողանի դեմ առ դեմ բանակցությունները: