Գերմանիան հայտարարում է Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը

«Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետ առնչություն ունեցող թվով 18 անձիք հնարավորություն չեն ունենա մուտք գործել Գերմանիայի տարածք», - այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը:

Նրա խոսքով, պատժամիջոցների ենթակված անձանց ցանկը կազմվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների հետ համատեղ:

Բացի այդ, Գերմանիան դադարեցնում է սպառազինության մատակարարումները Սաուդյան Արաբիային: Դա վերաբերում է նաև Էր Ռիյադի հետ կնքված այն գործարքներին, որոնք արժանացել են Գերմանիայի խորհրդարանի հավանությանը: