Բողոքի ցույցեր, ձերբակալություններ Իրանի Շուշ քաղաքում

Իրանում ձերբակալվել են հարավարևմտյան Շուշ քաղաքի շաքարի գործարանի չորս աշխատակիցներ, որոնք պահանջում էին վճարել չվճարված աշխատավարձը: Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:

Գործարանի աշխատողները արդեն մի քանի օր է բողոքում են: Տեղի բնակիչները միացել են ցուցարարներին:

Շուշի շաքարի գործարանում մոտ 4 հազար մարդ է աշխատում: