Բնապահպան ցուցարարները արգելափակել էին լոնդոնյան կամուրջները, կան տասնյակ ձերբակալվածներ

Լոնդոնում տասնյակ բնապահպան ցուցարարներ են ձերբակալվել. նոյեմբերի 17֊ին նրանք արգելափակել էին Լոնդոնի հինգ կամուրջներ՝ պահանջելով իշխանություններից ավելի վճռական քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունները և գլոբալ ջերմացումը կանխելու ուղղությամբ։

Ոստիկանությունը հայտարարել է, որ առնվազն 70 ցուցարար է բերման ենթարկվել։

Բողոքի ակցիաների կազմակերպիչների խոսքով ցույցերին մասնակցել է շուրջ 6000 մարդ։