Առաջիկա օրերին Վաշինգտոնը վերջնական եզրահանգումներ կանի սաուդցի լրագրողի մահվան հանգամանքների կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը վերջնական եզրահանգումներ կանի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվան հանգամանքների կապակցությամբ։

Թրամփի այս հայտարարությանը հաջորդել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների հրապարակած գնահատականներին, որոնց համաձայն լրագրողի մահը պատվիրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը։

Նոյեմբերի 17֊ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Թրամփը, լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. ֊ «Հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի մենք կունենանք լիարժեք զեկույց»։

Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող լրագրող Ջամալ Խաշոգջին սպանվել է հոկտեմբերի 2֊ին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Նրա մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել։