Տավուշի մարզի Զորական գյուղում այս գիշեր ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:14-ին: