Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, որտեղ նախատեսված են բանակցություններ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Երկու պետությունների ղեկավարները մանրամասնորեն կքննարկեն Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությանը և միջազգային հրատապ թեմաներին առնչվող հարցեր, հիմնական շեշտը դրվելու է փոխադարձ առևտրի և տնտեսական համատեղ նախագծերի զարգացմանը»,- այսօր հաղորդել է Բելառուսի ղեկավարի մամլո ծառայությունը:
Ենթադրվում է, որ բանակցույուններից հետո կողմերը կստորագրեն մի շարք պայմանագրեր: