Մեյ․ Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնություն է տվել «Բրեքզիթ»-ի պայմանագրին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ իր կառավարությունը համաձայնություն է տվել «Բրեքզիթ»-ի պայմանագրին, ինչը թույլ կտա Միացյալ Թագավորությանը լքել Եվրամիությունը:

Նա նաև ասել է, որ նախարարների հետ «բուռն բանավեճ» է տեղի ունեցել, և առաջիկայում «դժվար օրեր են սպասվում»:

«Բրեքզիթ»-ի նախագիծը խորհրդարանում նախատեսվում է քննարկել դեկտեմբերին: