Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Միլանում

ՀՀ և ԱՀ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արխիվ, Նյու Յորք:

«Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում քննարկում են Միլանում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարող կառույցի՝ Նախարարների խորհրդի նիստը գումարվելու է Միլանում այս տարվա դեկտեմբերի 6-ից 7-ը: