Թրամփն ու Պուտինը Ելիսեյան պալատում դեմ առ դեմ շփման հնարավորություն կունենան

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները Հելսինկիում, արխիվ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեմ առ դեմ շփման հնարավորություն կունենան այսօր երեկոյան՝ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի կողմից հրավիրված ընթրիքի ժամանակ:

Ռուսական լրատվամջոցները գրում են, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը նստելու են միևնույն սեղանի շուրջ:

Ավելի վաղ՝ Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների մեկնարկին Ռուսաստանի նախագահը ձեռքսեղմումով էր ողջունել մի շարք գերտերությունների առաջնորդների, այդ թվում՝ Սպիտակ տան ղեկավարին:

Ռուս-ամերիկյան հարաբերություններն այժմ բավական սրված են՝ Ղրմի բռնակցման ու ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին ռուսների հնարավոր միջատության պատճառով: