Կալիֆորնիայում անտառային հրդեհներից զոհերի թիվը հասել է 25-ի

Կալիֆորնիա - Փարադայզ, 10-ը նեյեմբերի, 2018թ․

Կալիֆորնիայում անտառային հրդեհներից արդեն 25 մարդ է զոհվել, տուժածների մեծ մասը Փարադայզ քաղաքից են, որը գրեթե ամբողջովին այրվել է կրակից:

Քաղաքի 26 հազար բնակիչները տարհանվել են: Այժմ հրդեհները սպառնում են նաև մերձափնյա շրջաններին, այդ թվում` Մալիբու հանգստավայրին, որտեղ ամերիկացի բազմաթիվ հանրահայտ դեմքեր են ապրում, այդ թվում` հայազգի հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը, ով հայտարարել է, թե ապահով վայր տեղափոխվելու համար ընդամենը մեկ ժամ է ունեցել:

Ընդհանուր առմամբ, նահանգում կրակի 16 ակտիվ աղբյուր է արձանագրվել, Ամերիկայի իշխանությունները պնդում են, թե այս աղետը Կալիֆորնիայի պատմության մեջ ամենակործանարարներից ու ընդարձակներից մեկն է: