Բանակաշինությունը, ԶՈւ մարտունակության բարձրացումը պետության կարևորագույն խնդիրներից են․ Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:

Ըստ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարևորագույն խնդիրներից, և հետևողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:

Բակո Սահակյանն այցելել է նաև Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ և քննարկել գյուղում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: