Լիբիայի զինված ուժերի սոցցանցային էջերում մի տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող Եվգենի Պրիգոժինը մասնակցել է Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների և Լիբիայի ռազմական պատվիրակության միջև նոյեմբերի 7-ին կայացած հանդիպմանը:
Նոյեմբերի 9-ին «Նովայա Գազետան» գրել է, որ Պրիգոժինը, ում հաճախ անվանում են «Պուտինի խոհարար» և ով, ըստ տարբեր աղբյուրների վերահսկում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, մասնակցում է բանակցություններին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ:
«Վագները» հայտնի է Ուկրաինայում, Սիրիայում և Աֆրիկայում վարձկանների մասնակցությամբ ռազմական օպերացիաներով:
Ուշագրավ է, որ Լիբայի ռազմական պատվիրակության հետ հանդիպման մասին Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների տարածած հաղորդագրությունում Պրոգոժինի մասնակցության մասին չէր հիշատակվում:
Այսօր, սակայն, «Ինտերվաքս» և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները, հղում տալով «անանուն դիվանագիտական աղբյուրին», հաստատել են սոցցանցերում հրապարակված տեսանյութի իսկությունը և գրել, որ Պրիգոժինը ներկա է եղել հանդիպմանը՝ որպես ֆուրշետի կազմակերպիչ: