Լոս Անջելեսում զինյալը կրակ է բացել խորտկարանի այցելուների վրա․ առնվազն 12 մարդ սպանվել է

Ոստիկանները սպանել են Borderline Bar & Grill խորտկարանի այցելուների վրա կրակ բացած զինյալին, Լոս Անջելես, 8-ը նոյեմբերի, 2018թ.

Լոս Անջելեսում մի զինված տղամարդ կեսգիշերից առաջ ներխուժել է Borderline Bar & Grill խորտկարան և կրակ է բացել այցելուների վրա, առնվազն 12 մարդ է սպանվել, այդ թվում՝ մեկ ոստիկան, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Թաուզենդ Օքս անվամբ արվարձանում: Հարձակման պահին Borderline Bar & Grill-ում եղել են հարյուրավոր այցելուներ:

Հարձակվողը, որի ինքնությունը դեռ հայտնի չէ, ոստիկանների հետ փոխհրաձության ընթացքում սպանվել է: Հարձակման դրապատճառը հայտնի չէ: