Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։ Այս մասին հաղորդում է «Լուսավոր Հայաստան»-ը:
Կուսակցությունը կիրակի օրը հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով:
Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ը մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով: