Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ ամռանը ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին իրավապահները անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են կանխել:
Բորտնիկովի փոխանցմամբ՝ գրոհները ծրագրել էին ահաբեկիչները: Նրանք, ըստ ԱԴԾ ղեկավարի, մտադիր էին «դրոններով հարձակումնեեր իրականացնել խոշոր քաղաքական և մարզական իրադարձությունների ժամանակ՝ հիմնականում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում»:
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն էլ ասել է, որ առաջնության օրերին իրավապահները կանխել են ազգայնական խուլիգանների հարձակումներն օտարերկրացի երկրպագուների վրա:
Նրա խոսքով՝ «այդ բանդաների թիրախն էին Անգլիայի, Սենեգալի, Արգենտինայի և Լեհաստանի հավաքականների երկրպագուները»:
Աշխարհի առաջնության օրերին ռուսաստանցի հազարավոր ոստիկաններ արդիական տեխնիկական սարքավորումների կիրառմամբ հսկողություն են իրականացրել առաջնությունը հյուրընկալող քաղաքներում: