Դավիթ Փախչանյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ ռազմատեխնիկական կոմիտեի նիստին

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյան, արխիվ

Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 8-ից Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: