Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթ է անցկացվել

Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր շքերթ է անցկացվել՝ նվիրված երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1941 թվականի նոյեմբերի 7-ի զինվորական պատմական շքերթին:

1941 թվականին գերմանական զորքերը ընդհուպ մոտեցել էին Մոսկվային և այդ ծանր պայմաններում Կարմիր հրապարակում 15-րոպե տևողությամբ զինվորական շքերթ էր անցկացվել, որտեղից զինվորները ուղիղ մեկնել էին ճակատային գիծ:

Այսօրվա շքերթի մասնակիցները այդ ժամանակաշրջանի հագուստներ են կրել, հին տանկեր ու տեխնիկա են բերել հրապարակ:

Ժամանակակից Ռուսաստանը պահպանում է կոմունիստական շրջանի տոների ու շքերթների ավանդույթը: