Կրեմլի խոսնակն այսօր ասել է, թե ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու հեռանկարներ չեն տեսնում:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է․ - «Մեծ համոզվածությամբ կարելի է ասել, որ հորիզոնում չեն երևում ռուս-ամերիկյան հարաբերությունները նորմալացնելու պայծառ հեռանկարներ»:
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը իր հանդեպ կիրառվող սահմանափակումները անօրինական է համարում և նույն ձևով կգնահատվեն նմանատիպ հաջորդ քայերը, եթե դրանք կատարվեն:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ասել է, թե Կոնգրեսի հետ քննարկելու է Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների հարցը, քանի որ Ռուսաստանը չի կատարել քիմիական զենքի կանխարգելման ԱՄՆ-ի օրենքի պահանջները։