Կոսովոն 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ երկու երկրների կողմից Կոսովոյի անկախությունը չճանաչելու և նրա դեմ «վայրենի» քաղաքականություն վարելու պատճառով։
Վարչապետ Ռամուշ Հարադինայը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է․ - «Մեր նոր պատմության մեջ առաջին անգամ Կոսովոն մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ բացառությամբ այդ երկու երկրներում արտադրվող միջազգային ապրանքանշանների»։